Բագրատ սրբազանն ու աջակիցները քայլերթով շարժվում են դեպի Սարյան փողոց՝ մասնակցելու Գինու փառատոնին
Սրբազանի առաջնորդությամբ՝ քաղաքացիները քայլերթով շարժվում է դեպի Սարյան փողոց, որտեղ անց է կացվում Գինու փառատոնը:
«Այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Մենք շատ ժամանակ մերժել ենք տարբեր միջոցառումներ, բայց այս մեկը գնահատելի է: Նախ գինին, որպես հոգևոր արժեք, երկրորդը գնահատելու այն արտադրողներին, որոնք նաև տնտեսական առումով նպաստում են մեր կյանքի զարգացմանը։
Վստահ եմ, որ մեր այցելությունը սիրով կընդունեն։ Բացի այդ, այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում ու մասնակցում են մեր շարժմանը: Միաժամանակ մեր կնիքը կդնենք, որ դա մեր միջոցառումն է»,- ասաց նա։
Սրբազանն՝ ստանալով ներկաների համաձայնությունը, շարժվեցին դեպի Սարյան փողոց,
«Քանի որ բոլորդ կողմ եք գնանք, ես ուղղակի չգիտեմ այնտեղ ինչ ենք անելու։ Լավ, ժամը 21։30-ին կհավաքվենք կրկին այստեղ»,- ասաց Սրբազանը։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 12։30 Կարմիր խաչի մոտից շարժվելու ենք դեպի Վանաձոր, ժամը 16։00-ին լինելու ենք Վանաձորում։