Երկրում ընդամենը մի քանի տարվա մեջ սննդամթերքի անվտանգությունը հասցրեցին շրիշակի մակարդակի. Դավիթ Պիպոյան
Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը գրում է.
«Այսօր իմ մասնագիտական տոնն է` սննդամթերքի անվտանգության միջազգային օրը։ Անկեղծ, իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ էր, որ հրավիրված չէի տոնական միջոցառման, բայց ոչ այն պատճառով, որ այս տարի որոշել էին ինձ չհրավիրել, այլ այն պատճառով, որ բացարձակ ոչ մի միջոցառում չէր կազմակերպվել։
Ավելին, առավոտյան մասնակցում էի ԵՏմ-ի սննդամթերքի անվտանգության աշխատանքային խմբի աշխատանքներին, որտեղ ՀՀ-ից միայն ես էի մասնակցում։ Մի խոսքով երկրում ընդամենը մի քանի տարվա մեջ սննդամթերքի անվտանգությունը հասցրեցին շրիշակի մակարդակի։ Հայաստանում սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները ցավոք սրտի խայտառակ վիճակում են, բայց դե մենք ապրում ենք այնպես, կարծես թե վաղը մեր կյանքի վերջին օրն է, հետևապես քրոնիկ ռիսկ, ապագա սերունդների առողջություն նման հարցերը, ցավոք սրտի կարևոր չեն։ Կարդացեք այս տարվա կարգախոսը՝ «Պատրաստվել անսպասելիին» և հիշեք, որ առանց սննդամթերքի անվտանգության չենք կարող երաշխավորել մեր սերունդների բարեկեցիկ ապագան»։
Հարակից հրապարակումներ`
- Սննդամթերքի անվտանգության առումով տարին հետադիմական էր. Դավիթ Պիպոյան
- Սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել 22 դպրոցներից 5-ում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան