Կրթություն, գիտություն 14:52 07/06/2024 Հայաստան

Հանրակրթական նոր չափորոշչով մենք չէինք կարող գրել դասագիրք. Պատմաբանը՝ ԿԳՄՍ նախարարին

Օրեր առաջ Ազգայն ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը քննադատող, իր խոսքով ասած, «բոլոր հայտնի, անհայտ  պատմաբաններին» մեղադրել էր, որ եթե այդքան կարևորում են դասագիրքը, ինչու իրենք չեն գրում ու ներկայացնում մրցույթի։

«Այդքան խոսում են, կարևորում են, ո՞ւր են իրենց գրած գրքերը, ինչո՞ւ ենք մենք էլի «Պատմություն» առարկայի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում»,- մասնավորապես ասել էր Անդրեասյանը։

Panorama.am-ը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ  Էդիկ Մինասյանից, ով նույնպես դասագրքերի, մենագրությունների, գրքերի հեղինակ է, հետաքրքրեց, թե ինչո՞ւ չի մասնակցում դպրոցական դասագրքերի համար հայտարարված մրցույթին։

Էդիկ Մինասյան-Մենք ինչու չենք գրել դասագիրք. նախ և առաջ հանրակրթության պետական նոր չափորոշիչներն անընդունելի են մեզ համար։ Վիճահարույց հարցեր կան, որոնք մենք չենք ընդունում։ Մեր կազմած նախկին դասագրքերը նորմալ չափանիշներով էին, իսկ այս նոր չափորոշիչները չէին համապատասխանում մեր ընկալումներին, դրա համար էլ հրաժարվեցինք։ Տեսանք, թե ինչ եղավ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի հետ կապված, որը նոր չափորոշչով էր կազմված։

Մենք նախապատրաստվում ենք մասնակցել  ավագ դպրոցի դասագրքերի մրցույթներին։ Կարծում եմ՝ կավարտենք ու կմասնակցենք հաջորդ մրցույթին, ավագ դպրոցի դեպքում մոտեցումները, սկզբունքները մի քիչ այլ են։ Դեռ վեջնական չենք որոշել, բայց մտածում ենք՝ կարելի է ու կաշխատենք այդ ուղղությամբ։  Այնպես չէ, որ լրիվ հրաժարվել ենք դասագիրք գրելուց։ Կմասնակցենք։

7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների դասագրքերը գրելու չափորոշիչների հետ կապված  մեր, նաև Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Մանկավարաժան համալսարանի կողմից ներկայացված առարկությունները, դիտողությունները, հաշվի չեն առել։ Ասացին՝ կփոխենք, բայց իրականում չի փոխվել ու առաջնորդվել են իրենց  մշակած չափորոշիչներով։

Կրկնում եմ՝ այս նոր չափորոշիչներով մենք չէինք կարող գրել դասագիրք, հենց այդ պատճառով էլ հրաժարվել ենք մասնակցել մրցույթներին։ 

Panorama.am-Որպես պատմաբան՝ ի՞նչ կարծիք ունեք այսօր Բագրատ արեքպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասին և պատմության ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք այսօրվա վիճակը։

Էդիկ Մինասյան- Շարժումը դրական երևույթ է, քանի որ ամեն մի շարժում փոփոխությունների, նոր երևույթների, լավագույն ապագայի  ակնկալիքով է, հատկապես, որ առաջնորդվում է հանդուրժողականության, համերաշխության կոչերով։

Պատմության մեջ որոշակի ժամանակահատվածում ազգային վերածնունդի շրջանները կրկվում են։

Panorama.am-Իսկ ի՞նչ կասեք եկեղեցի-իշխանություն հակասությունների, հակադրությունների մասին։

Էդիկ Մինասյան- Այդ հակասությունը, հակադրությունը ճիշտ չէ։ Եկեղեցին հասարակության բարոմետրն է, շարժման կարևոր օղակը։ Այն քննադատությունները, երևույթները, որ եկեղեցին չպետք է մասնակցի, ճիշտ չէ, հոգևորականը հասարակության մի մասն է։

Եկեղեցին համերաշխության, միասնության քարոզողն է։ Պատմության մեջ եղել են շրջաններ, երբ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին ինքն է որոշակի դերակատարում ունեցել։

Սեպտեմբերին մենք գիտական կոնֆերանս ենք ունենալու «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» թեմայով։ Պատմության ընթացքում հաճախ է եկեղեցին փոխարինել պետությանը ու կարողացել է պահպանել ազգի գոյությունը։ Սփյուռքում էլ եկեղեցին մեծ դերակատարում ունի։ Եկեղեցին ազգի հենասյուներից մեկն է, ազգային կարևորագույն արժեք։ Չի կարելի այս հանգամանքները մոռանալ։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}