Աստծո օգնությամբ և Սրբազանի առաջնորդությամբ իսկապես կգնանք դեպի ազգային միասնություն. Թևան Պողոսյան
«Հույսով, հավատով մեր ազգայինը պետք է պահենք, ես այնքան ուրախ եմ, որ մենք այսօր ներկայացնում ենք հայկական արժեք՝ հայկական գինին, բայց այս ամեն ինչը պահելու համար մեզ հայրենիք է պետք»,-Գինու փառատոնին իր արտադրած գինու՝ «Մունք»-ի տաղավարի մոտ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Բագրատ Սրբազանը մոտեցավ տաղավարին և առաջարկեց հյուրասիրել նրա մոտ կանգնած քաղաքացիներին ՝ ասելով որ արտադրողը արդար է, և Թևան Պողոսյանը շարունակում է Նոյ նահապետի գործը։
Թևան Պողոսյանն ասաց. «Տավուշը որ չլինի տավուշյան գինի չի լինի։ Էդ ամեն ինչի հետ էլ գալիս է Հայը, Հայաստանը, Հայրենիք և Աստծու օրհնությունը մեր վրա»։
Նրա խոսքով՝ Արցախ վերադառնալու համար պետք է նպատակ ձևակերպել և առաջին քայլն անել, իսկ 1918-20 թվականներին սերունդը չէր պատկերացնում, որ Արցախը կպոկեն Հայաստանից և կտան Ադրբեջանին, բայց երեք սերունդ հետո Արցախը վերադարձրեցինք։
«Հուսով եմ, որ այդ սխալը մենք նորից կուղղենք, բայց մինչ այդ պետք է հույսով ապրենք և մեր սերնդին այդ նպատակով դաստիարակենք, հիշելով ու անելով «Մունք»-ը, միշտ պետք է հիշենք, որ «Մենքը» մեր ուժն է։
Միակ ազգային ռեսուրսը միասնությունն է։ Միշտ ասել եմ ազգային միասնությունը կորցրեցինք՝ մեզ մատ-մատ ջարդելու են, հուսով եմ, որ Աստծո օգնությամբ և սրբազանի առաջնորդությամբ իսկապես կգնանք դեպի ազգային միասնությունը»;
Հարակից հրապարակումներ`
- Գինու փառատոնին Բագրատ սրբազանի մասնակցությունը ջերմ ընդունելության արժանացավ
- Բագրատ սրբազանն ու աջակիցները քայլերթով շարժվում են դեպի Սարյան փողոց՝ մասնակցելու Գինու փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները