Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 140-ի
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տրամվայների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածների թիվն ավելացել ՝ հասնելով 140-ի։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ևս մեկ մարդ մահացել է։ Տուժածներից 21-ը հոսպիտալացվել են։ Բժիշկներն ամբուլատուր բուժում են նշանակել 101 տուժածի, նրանցից տասը երեխաներ են։
Վթարը տեղի է ունեցել Տոմ գետի վրա գտնվող կամուրջներից մեկին։ Հարուցված է քրեական գործ։ Այն գտնվում է Կեմերովոյի դատախազի վերահսկողության ներքո։ Բախման պատճառը կարող է լինել արգելակների չաշխատելն ու մարդկային գործոնը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները