«Հրապարակ». Վայրագություն դրսևորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսևորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս:
Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը եւ իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ եւ ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաեւ այն պատճառով, որ վայրագություն դրսևորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում