Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել. Զախարովա
«Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածելուց՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել»,-հունիսի 7-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը իր խողովակներով Ֆրանսիային ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։
«Մենք ոչ ոքի չենք տեղեկացրել այդ մասին, մենք այդ մասին խոսել ենք հրապարակային և անմիջապես»,-ասաց նա։
Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին։
«Մենք բազմիցս ասել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականներ այս կիսառազմական ներկայության առճակատող բնույթի մասին։ Փաստորեն, դուք կարիք չունեք որևէ տեղ ապացույցներ փնտրելու, դրանք ակնհայտ են: Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ Եվ առավել ևս, երբ նրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի երկրները, արդեն բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ»,-ասաց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան և հավելեց.
«Պատահական չէր, որ ասացի՝ հաջորդ մրցակցության ասպարեզի մասին: դուք կարոքղ եք ասել, որ տարածաշրջանն արդեն իսկ անկայուն էր։ Ճիշտ է, բայց կա ողջ իրավիճակը կայունացնելու, երկարաժամկետ ճգնաժամը լուծելու հնարավորություն՝ մարդկանց միջև հումանիտար հաղորդակցության և տնտեսական զարգացման, համապատասխանաբար ենթակառուցվածքների, տրանսպորտի և լոգիստիկայի հնարավորությունները բացելու նպատակով։ Նաև ընդհանրապես՝ տարածաշրջան կայունություն բերելու ու այնտեղ ամրապնդելու օրակարգ կար։ Բոլոր հնարավորությունները կային և սկսվեցին տքնաջան աշխատանքները, որոնք սկսեցին արդյունք տալ։ Այստեղ, իհարկե, այն առաջացրեց Արևմուտքի դժգոհությունը, որն այս տարածաշրջանը չի տեսնում որպես կայունության, խաղաղության և անվտանգության տարածաշրջան։ Այդ նպատակով էլ այս առաքելությունը հայտնվեց։
«Մենք վստահ ենք, որ Անդրկովկասի առջև ծառացած բոլոր հրատապ հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային պետությունների հավաքական ջանքերի հիման վրա՝ բացառապես այստեղ գտնվող երկրների շահերից ելնելով և առանց արտաքին միջամտության»։
Հարակից հրապարակումներ`
- Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա
- Զախարովա. Մոսկվան Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ
- Մարիա Զախարովա. Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին