Սաֆոնովի տեղափոխությունը ՊՍԺ կարող է ձախողվել
«Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տեղափոխությունը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» կարող է չկայանալ։ Ազգային հավաքականի ֆուտբոլիստին արգելել են հեռանալ Ռուսաստանից։ Այս մասին գրում է Baza Telegram ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ, ելքի սահմանափակելու որոշումն ընդունվել է հունիսի 6-ին։ Պատճառը 60 միլիոն ռուբլու չափով չվճարված ալիմենտն է։
Վեստի.ռու-ն գրում է, որ Մատվեյն այժմ գտնվում է Մինսկում, որտեղ ուրբաթ օրը կմասնակցի Ռուսաստանի ազգային հավաքականի և Բելառուսի ընտրանու ընկերական հանդիպմանը։
Ավելի վաղ հավաստի աղբյուրը հայտնել էր, որ Սաֆոնովն արդեն պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ մինչև 2029 թվականը, որի մասին փարիզցիները կհայտարարեն հունիսին։
Հինգշաբթի օրը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ Մատվեյը բուժզննում է անցել ՊՍԺ-ում և միայն օրերս պայմանագիր կստորագրի։
Սաֆոնովը Կրասնոդարի շրջանավարտ է։ Թիմի կազմում Մատվեյը մասնակցել է 174 հանդիպման, որոնցում բաց է թողել 208 գոլ, 52 խաղում անառիկ է պահել դարպասը։ Դարպասապահը նաև 13 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան