ՌԴ գործակալ լինելը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել. Վահագն Ալեքսանյան
«Տիկին Սարգսյան, տեղյակ եք՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց. «Վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, չնայած մարել է, թիրախավորում են ու որակավարում լրագրողների նկարներ»:
Նրա խոսքով՝ պատգամավորների դեպքը դեռ ընդունելի է, բայց լրագրողները, ըստ Ալեքսանյանի, զարգացած հասարակություններում առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն։
«Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը և կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»,-ասաց Ալեքսանյանը։
Նա նկատի ուներ իշխանական լրատվամիջոցի աշխատակցին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Միանգամից հավելենք նաև՝ լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ ԱԱԾ գործակալ լինել, ՌԴ-ից միլիոններ ստանալ, որոնք հերքվում են»:
Ալեքսանյանը հարցրեց, թե ո՞վ է հերքել։
Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ից են հերքել։
«ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենոն էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ ընտրողներին էլեկտրոնային եղանակով կծանուցեն ընտրությունների մասին
- Ոնց եք շրջանցում բացասական եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները