Վահե Հովհաննիսյան. Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Վովհաննիսյանը գրում է.
«Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։
Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լուծումն այս պահին չի երևում։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների օրը հաջորդ առավոտյան բացվում է ինքնափիառ-հեծանվավազքով։
Բոլոր ադեկվատ, մտածող մարդիկ մտահոգ են, անքուն գիշեր են անցկացրել, փորձում են մարսել տեղի ունեցածը։
Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին. կամ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կամ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության»։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60% այրվածք, պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
- Պայթյուններն ու աղետներն այս իշխանության անարդյունավետ ու ոչ պատշաճ կառավարման հետևանք են. Քաղաքագետ
- Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան