Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականությունում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում:
Մյուս կողմից` իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն, որտեղ բանավեճն ու անհամաձայնությունը գումարային փոխհատուցումների դաշտում է:
Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրահարույց ուղղություններ կան, որտեղ Ադրբեջանը տարածվելու իր մտադրությունն արդեն փաթաթել է ՀՀ իշխանության վզին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան