Գազալցակայանը պայթեցրել են, թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին. news.am
«Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ»,- news.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:
«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները և ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում:
Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցենք:
Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրապարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասել է նա:
Հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունից նախնական տվյալներով զոհեր չկան. ՆԳՆ
- Երևան֊Սևան ճանապարհին պայթյունից տուժածներից երկուսի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր.ԱՆ
- Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են. ՆԳՆ
- Պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ
- Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ. Նարեկ Սարգսյան
- Կադրեր պայթյունի վայրից
- Նախնական տվյալներով, Երևան֊Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ԱՆ
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ
- Պայթյուն և հրդեհ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան