Այն մարդիկ, ովքեր այս երկիրը ավերել են, մարդկանց փուռը տալուց են խոսում. Մանվելյան
«Իրենք մի ամբողջ պետություն են փուռը տվել, տարածքներ են հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներն են կատարում։ Փուռը տալու մասին իրենք չէ, որ պետք է խոսեն»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դեպի Վանաձոր ավտոերթից առաջ լրագրողներիկ հետ զրույցում ասաց միջազգայնագետ, պատմաբան Արմեն Մանվելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Բագրատ Սրբազանը «քաղաքացիներին փուռն է տալիս»։
Նա նշեց, որ մարդիկ դուրս են եկել պայքարելու իրենց հայրենիքի համար, որ մաս-մաս չծախեն։
«Ալիևը պահանջել է, որ մինչև օգոստոս հանձնեն անկլավները, նաև փոխեն Հայաստանի Սահմանադրությունը։ Բայց նաև հասկանալի է, որ այսպես թե այնպես խաղաղության պայմանագիր չի լինի, խոսքը հերթական կապիտուլյացիայի պայմանագրի մասին է։ Այն մարդիկ, ովքեր այս երկիրը ավերել են, մարդկանց փուռը տալուց են խոսում։
Վախենում են այս շարժումից»,- ասաց Ա.Մանվելյանը։
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ, եթե անվտանգային առումով նայեն, հհմա ՀՀ-ն ավելի վտանգավոր իրավիճակում է գտնվում, քան 44-օրյա պատերազմից, խայտառակ կապիտուլիացիայի ստորագրումից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները