Բագրատ Սրբազան. Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն
«Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է Արցախ պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։ Նրանք նահատակ տղաների նկարների առջև գլուխ են խոնարհում, հաջորդ պահին մոռանում՝ ինչու են այս պուրակը Արցախ կոչել»,-Վանաձորում ընթացող հանրահավաքում հայտարարեց Բագրաը Արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել, ու սա այն դեպքում, երբ մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում։
«Որևէ մեկը տեղյա՞կ է՝ ինչ է խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի վրա։ Մենք մեր ուժերի գերլարումով պետք է ամեն ինչ անենք, որ սրանք հեռանան, այդ օրերը մոտ են, դուք մոտեցրել եք այդ օրերը ժողովուրդ, որքան այդ օրերը մոտենում են, իրենց վարքն ու գռետորաբանությունն էլ է փոխվում։ Մենք իրավունք չունենք մեր ձեռքից բաց թողնելու ազատագրման վերջին արարը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան