Թռչունների պատճառով չեղարկվել է Բիշքեկ-Մոսկվա չվերթը
«Աէրոֆլոտ» ընկերության Բիշքեկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը թռիչքն ընդահտել է հենց թռիչքուղում թռչունների պատճառով։ Ինչպես հայտնել են ընկերությունից, օդանավը տեխնիկական զննում է անցնում։
«հունիսի 8-ի SU1887 Բիշքեկ-Մոսկվա չվերթը չեղարկվել է՝ թռիչքուղու վրա թռչունների հայտնվելու պատճառով։ Ընդհատված թռիչքից հետո օդանավի լրացուցիչ տեխնիկական զննում անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ուղևորների սպասելու ժամանակը կրճատելու նպատակով նրանց վերագրանցել են հաջորդ չվերթին, որը կշահագործվի ավելի մեծ ինքնաթիռով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները