Թրթուր «Բուրգեր Քինգ»-ի բուրգերում. Քաղաքացու ահազանգը
Քաղաքացին ահազանգում է՝ «Բուրգեր Քինգ»-ից բուրգեր է պատվիրել, իսկ բուրգերում կանաչ թրթուր է եղել։
«Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում օգտատերը լուսանկար է հրապարակել ու հրավիրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրությունը.
«Գուցե մեղավորը ես եմ, չեմ ասել, որ Բուրգերն առանց որդի եմ ուզում։
Մարդակենտրոն մի հասարակությունում, հաճախորդների անվտանգությունը կարևորություն համարող սննդի կետերը կհետևեին սանիտարահիգիենիկ բոլոր միջոցների պահպանմանը։ Ոչ մեզ մոտ։ Ուրեմն, ընդմիջման համարն որոշել էի բուրգեր պատվիրել։ «Բուրգեր Քինգ»-ից արեցի պատվերս։ Հասավ, սկսեցի ուտել ու կեսից նկատեցի, որ մեջը որդ կա, փառք Աստծո, ամբողջական էր։
Իրականում, սա բացի զզվելի լինելուց, կարող է մոտս առաջացնել լուրջ ալերգիաներ, հիվանդություներ, էլ չասեմ, եթե ինչ որ մի կերպ, չտեսնեի ու հայտնվեր ստամոքսումս։
Հուսով եմ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կհետևի արագ սննդի այս կետին՝ պարզելու արդյոք առհասարակ ինչպե՞ս են աշխատում և ինչպե՞ս էր այս ոչ շատ փոքր արարածը հայտնվել բուրգերի մեջ։
Հուսով եմ, չեն սպասի թունավորման դեպքերին, ինչպես եղավ մի քանի տարի առաջ։
Ինչևէ, գուցե սխալն իմն էր, հատուկ չէի նշել, որ առանց որդի եմ ուզում։
Այս ամենից հետո տվյալ կետից զանգում են և ինձանից պահանջբւմ են , ջնջեմ նյութս թե չէ իրավաբանները ինձ հետ կկապվեն»։