Գառնիկ Դանիելյան. Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական
«Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, ամեն օր նոր պահանջներ է դնում Հայաստանի առջև։ Չկա մի օր, որ Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնի»,-հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ելույթ ունենալով Վանաձորում ընթացող հանրահավաքում։
Քաղաքական գործիչն ընդգծեց, այս պահանջների ֆոնին Հայաստանի իշխանությունները խուլի ու համրի կեցվածք են ընդունել, չեն պատասխանում Ադրբեջանի հոխորտանքներին։
«Սա նշանակում է, որ մեր պայքարն ադարացի է, մենք պետք է մեր պայքարը տանենք մինչև տրամաբանական ավարտ։ Ուրիշ տարբերակ չունենք։ Այս օրերի ընթացքում մեր ուժերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք։ Վաղը գիտեք, հանրահավաք է սպասվում։ Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական, յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»,-ասաց Դանիելյանը։