Հասարակություն 10:45 08/06/2024 Հայաստան

«Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոս եզդիների հիշատակին

Ամփոփվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի հերթական՝ 4-րդ մրցույթը։

Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, խորապես գնահատելով հայ ժողովրդի դարավոր բարեկամ, նվիրյալ եզդի ժողովրդի քաջարի զավակների ներդրումը ազգային-ազատագրական պայքարի պատմական ողջ ընթացքին, որոշել են կրթամրցանակը նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս եզդիների հիշատակին։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ ԱՄՆ-ից ժամանած բարերար, դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանի  տրամադրած կրթամրցանակային ֆոնդը՝ 300,000 դրամ, որոշվել է բաժանել բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Մանե Մամյանի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աշոտ Բադալյանի միջև, յուրաքանչյուրին՝ 150,000 դրամ։

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ․

«․․․Գրում եմ՝ իմ սրտաբուխ երախտագիտությունը հայտնելու համար 2020 թ․ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը խիզախորեն զոհաբերած հերոս եզդիների հիշատակը հարգելուն ուղղված կրթաթոշակին դիմելու հնարավորության համար: Եզդիական համայնքը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում եղել է և կա ուժի, տոկունության ու անսասան վճռականության խորհրդանիշ: Երախտագիտությունս եմ հայտնում ծրագրի կազմակերպիչներին և հովանավորներին՝ հայ երիտասարդներիս նման շանս ընձեռելու համար, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, հատկապես հայ արևելագետի համար:

Այն հիմնախնդիրները, որոնք առկա են եզդիական գյուղերում, էլ ավելի են մեծացնում պատրաստակամությունս ծրագրին մասնակցելու և եղածիս հնարավորությամբ աջակցությունս բերելու նախկին ծրագրի շահառուներին: Եզդի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր պատրաստակամ օգնությունը եղբայր ազգին, ինչի վառ դրսևորումը տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայ և եզդի զինվորները Հայրենիքը հավասարապես պաշտպանում էին թշնամուց: Եվ սա մեր աչքի առաջ ունենալով՝ մենք էլ մեր հերթին հնարավորության սահմաններում մեր աջակցությունը պետք է բերենք մեր եզդի եղբայրներին և քույրերին: Մերօրյա ժամանակներում, երբ անհատի կյանքում կրթությունն իր անբաժան տեղն ունի, եզդիական գյուղերում դեռ խնդիրներ կան, և հարկ է, որ լավագույնս աջակցենք և օգնենք մեր եզդի եղբայրներին և, մասնավորապես, քույրերին՝ այդ խնդիրը հաղթահարելու համար»:

«․․․Կրթության մակարդակը լավացնելու համար առաջարկում եմ սկսել ոչ թե երեխաներից, այլ առաջինը՝ ուսուցիչներից։ Քրդերենը համայնքներում արտադասարանային առարկա է համարվում, որն իրականացվում է դասերի ավարտից հետո։ Այս պարագայում ո՛չ աշակերտը, ո՛չ էլ ուսուցիչը հոգնածության պատճառով չեն կարողանում արդյունավետ իրականացնել լեզվի ուսուցումը։ Առաջարկում եմ ստեղծել մի ծրագիր, որի ժամանակ ուսուցիչները կանցնեն հատուկ վերապատրաստում, իսկ աշակերտները համապատասխան թեմաներով  սեմինարների կմասնակցեն։ Դասընթացների շրջանակում ուսուցիչները կտեղեկանան ավելի հետաքրքիր դաս անցկացնելու ծրագրերին, իսկ ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն լսարանում։ Սա կխթանի աշակերտ-ուսուցիչ կապը և ակտիվություն կմտցնի համայնքի երիտասարդության շրջանում։ Եվ որ ամենակարևորն է՝ հետաքրքրություն կառաջանա սեփական մշակույթի նկատմամբ»։

Բարերարը ևս անմասն չի մնացել արևելագիտության բարեբեր մթնոլորտից․ ֆակուլտետի նահապետ, բ․գ․թ․, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն Անահիտ Տեր-Ստեփանյանին նվիրել է մետաքսե գլխաշոր ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի նկարի վերարտադրությամբ։
Գլխաշորի վրա Արարատն է՝ հայոց սրբազան լեռը և առաջնորդող խորհրդանիշը։

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ հենց այս նշանաբանով 2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը, որի նպատակն է հանուն Հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները և հայրենատիրության հանձնառությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ....
Աղբյուր` Panorama.am
16:16
Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
16:08
Երիտասարդական ԱԱ. Էդիկ Հարությունյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։ Հայաստանի հավաքականի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել Մ20...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մեր պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. Դանիելյան
«2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}