Աղետի հետ կապված կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել. Բագրատ Սրբազանը մեկնում է Վանաձոր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ուղևորվում են Վանաձոր, որտեղ ժամը 16։00-ին լինելու է հանրահավաք։ Ինչպես ցանկացած մարզ այցելելիս, այս անգամ էլ տարբեր բնակավայրերի մուտքի մոտ Բագրատ Սրբազանի առաջնորդ երթի մասնակիցներին բնակիչները դիմավորում են մեծ ոգևորությամբ։
Նախքան ավտոերթը, լրագրողների հետ զրույցում, Բագրատ Սրբազանն ասաց. «Ցավոք, մեր Վանաձորի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ, բնականաբար կուզեինք իրեն ազատության մեջ տեսնել, բայց բարձր տրամադրությամբ ենք գնում հանդիպելու մեր լոռեցի սիրելի ժողովրդին»։
Սրբազանընշեց, որ շարժման առաջին օրվանից լոռեցիներն ակտիվ մասնակցություն են ունեցել՝ սկսած Կիրանցից, Ոսկեպարից մինչև օրս։
«Վերջին աղետի հետ կապված մեզ համար կարևոր է, տեղում իմանալ, թե ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել՝ հասկանալով հանդերձ, որ այս ամենը կապված է իշխանությունների, իրենց հանցավոր անգործության հետ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթը Վանաձոր
- Եթե հնարավոր չլիներ, մենք այսօր հրապարակում չէինք գտնվի. Բագրատ Սրբազանը՝ առանց արտաքին աջակցության հաջողության հասնելու մասին
- Պետությունը չպետք է փայ մտնի գործարարի հետ. Բագրատ սրբազան
- Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
- Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք