Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան:
Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն, քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը:
Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»:
Հարակից հրապարակումներ`
- Քննիչները չեն կարողացել առգարվել Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան.Փաստաբան
- Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան