«Փաստ». Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին
«Փաստ» թերթը գրում է.
«Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այն ֆոնին, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, իհարկե, ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի այս հայտարարությունը վերաբերեր Հայաստանին: Բայց ոչ: Մակրոնն այդ խոստումը տվել է Ուկրաինային: Կկատարվի այդ խոստումը, թե Ուկրաինային նորից «կգցեն», այլ հարց է:
Փաստն այն է, որ Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու հին, իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին: Ընդ որում, զրահամեքենաներ, որոնցից նույն Ուկրաինան հրաժարվել էր, քանի որ դրանք վատ են պաշտպանված հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից: Այսինքն, կատարյալ անպետքություն են: Բայց նույնիսկ նման զենքի պարագայում Եվրամիությունը փաստացի հրաժարվում է ֆինանսավորել, այսինքն՝ եթե նույնիսկ դրանք տրամադրվեն, ֆինանսական բեռը մնում է Հայաստանի վրա: Իսկ «եվրոպական» փողերը Ֆրանսիա են գնում Ուկրաինայի համար:
Ըստ էության, Արևմուտքը Հայաստանին «խաղից դուրս» է թողնում՝ միևնույն ժամանակ մեզ փորձելով օգտագործել Ռուսաստանի դեմ իրենց նպատակներում: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել իրենց խաղը Արևմուտքի հետ, որի նպատակը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, ի սկզբանե եղել է բացառապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելը: Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ մեկ անգամ առիթ եղել է համոզվելու, որ հավաքական Արևմուտքը խոստումներից այն կողմ ոչինչ չի անում, և հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է մնալ բացարձակ միայնակ թշնամու դեմ, չնայած գուցե Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է:
Ի վերջո, չմոռանանք, որ բոլոր այն նարատիվները, որ առաջ է քաշում մասնավորաբար Ալիևն ու, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն նույնությամբ կրկնում են, այլև նույնիսկ զարգացնում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները և «արձակուրդ» կգնա
- «Հրապարակ». Արմեն Աբազյանը քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու Փաշինյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան