Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ
Հունիսի 7-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (800 տոննա)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները