![](https://panorama.am/news_images/1005/3013693_1/dzejms_obrajan_768x490_v1.thumb.jpg)
Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են Պետդեպեպարտամենտից։
Նշվում է, որ նա հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը:
Պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։
Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
![«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով](https://panorama.am/video_images/17/49883_1/f6685309dbca8b_6685309dbcacf.jpg)
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)