«Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը
«Իմնեմնիմի» փոդքաստում այսօր հերթապահելու են ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրիա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը։
«Կարևոր առաքելություն ունենք այսօր երեկոյան՝ հերթապահելու ենք Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի փոխարեն «Իմնեմնիմի» փոդքաստում: Կսպասեմ բոլորիդ ակտիվ մասնակցությանը»,-նշել է Ն. Կարապետյանը։
Հյուրերը կլինեն հայտնի փաստաբան Հովհաննես Խուդոյանը և ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Օրեր անց հանրային մեղադրողը բողոքրակեց դատավորի որոշումը՝ հիմնավորելով Նարեկ Սամսոնյանն ուղիղ եթեր է մտել, իսկ Վազգեն Սաղաթելյանը Փաշինյանի հասցեին քնձխ է ասել։ Դատարանը չբավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Այս գործը մեզ լռեցնելու մասին է
- Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
- Վազգեն Սաղաթելյանի խոսքը հունից հանեց հանրային մեղադրողին, դատավորը նրանց հորդորեց բառախաղի մեջ չմտնել
- Սամսոնյան. Էս մարդկանց խնդիրն է ամբողջությամբ փակել մեր ձայնը
- Արսեն Բաբայան. Դատախազության նպատակն է Սամսոնյանին ու Սաղաթելյանին հանրային դաշտից կտրել
- Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ