Բաքուն արձագանքել է պաշտոնական Երևանին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը՝ նախ նշելով, որ «այն իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»։
«Այսօր իրական գլխավոր խնդիրը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին՝ կոչ անելով «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, բացառվեն Սահմանադրությունից, և դա չի կարող դիտվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու․ Բագրատ սրբազանը՝ Ալիևին
- Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
- Միրզոյանը հաստատեց քաղաքական դաշտում երկար ժամանակ շրջանառվող համոզմունքը. Աբրահամյան
- Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին