Արա Պողոսյանը. Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը
«Այն կուսակցական համակարգը, և կուսակցական համակարգի այն տրամաբանությունը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է ենթարկվի»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով, հասկանալի է, որ «կուսակցության նախագահ/ատենապետ» տիտղոսը շոյում է շատերի` հատկապես մարդ-կուսակցությունների առաջնորդների եսասիրությունը, ինչով պայմանավորված լինելու է շահերի բախում, ընդ որում` զուտ անձնային և նեղ խմբային շահերի, սակայն պետական և ազգային շահերը բոլորովին այլ իրականություն են պահանջում։
«Ազգային-պետական մարտահրավերներն այս պահին և այլևս նախկինը չեն լինելու, ուստի այդ կուսակցական համակարգի փիլիսոփայությունն ու կենսաձևն այլևս ո'չ միայն չեն կարող սպասարկել պետական շահը, այլև աստիճանաբար վերածվելու են ազգային-պետական մարտահրավերի։
Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը և նոր կենսափիլիսոփայությամբ կուսակցական համակարգի շինարարությունը, որտեղ հիմնաքարը ո'չ թե անհատի հեղինակությունը կամ ունեցվածքը պետք է լինեն, այլև այն գաղափարական հոսանքը/հոսանքները, որոնք կոնկրետ պատմական ժամանակահատվածում առավել կենսունակ և դիմադրունակ կլինեն։
Վստահ եմ, որ մեր առաջարկները թե‘ այս շատ կոնկրետ հարցում, և թե‘ մնացած հարցերում լինելու են առավել մրցունակ օրվա գոյաբանական ընթացքի և կոնկրետ պատմական ժամանակահատվածի համար»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան