Եթե հնարավոր չլիներ, մենք այսօր հրապարակում չէինք գտնվի. Բագրատ Սրբազանը՝ առանց արտաքին աջակցության հաջողության հասնելու մասին
«Եթե հնարավոր չլիներ, մենք այսօր հրապարակում չէինք գտնվի»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե առանց արտաքին աջակցության հնարավո՞ր է հասնել իշխանափոխության։
Սրբազանը նշել է. «Մենք չպետք է քննարկենք՝ հնարավոր լինել-չլինելը, այլ քննարկենք անհրաժեշտ լինել-չլինելը։ Այդ անհրաժեշտությունը մեզ թելադրում է, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։ Ցանկալի կլիներ, որ բարոյական բարձր գիտակացություն, պետական մտածողություն ունենալով, այսքան ձախողումներից հետո հեռանային, խնդիրը չհասներ այս օրերին։
Բայց մեր գոյության իրավունքն է սեղանի վրա դրված։ Մենք ընթանում ենք մեր ներքին ուժերին ապավինած, մաքուր հայկական օրակարգ ունենալով, ներսի խնդիրները լուծելով, որովհետև սա իշխանափոխությունից ավելին է, քաղաքակրթական արժեքային փոփոխության մասին է։ Մենք նաև այդ լայն իմաստով անկում ենք ապրել»։
Սրբազանն ասել է, ունեն կազմված դիվանագետների համահայկական խումբը, երկուշաբթիից սկսած ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր ներկայացուցչությունների, դեսպանատների հետ, այդ հարաբերությունները շարունակվում են, ներկայացնում են Շարժման բովանդակությունը, պահանջներրը։
«Մենք այդքան էլ զարմացած չենք, որ միջազգային հանրությունը կարող է ինչ որ կերպով այս պահին լռություն պահպանել, դրա պահպանումը տարբեր շահերի հետ է պայմանավորված։ Մենք ասել ենք՝ սա մեր տան ներքին խնդիրն է, մեր կարևորագույն օրակարգը մնում է հայկական օրակարգը։ Սա մեր ներքին խնդիրն է, եթե որևէ կերպով կարձագանքեն մարդու իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում աշխարհի աչքի առաջ, կողջունենք, այլ բան և այլ ակնկալիք չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
- Չեմ կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի. Բագրատ Սրբազան
- Պետությունը չպետք է փայ մտնի գործարարի հետ. Բագրատ սրբազան
- Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության, արդյոք դա բանակցություն է. Բագրատ Սրբազան
- Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան