
«Ժողովուրդ». ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները և «արձակուրդ» կգնա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանն ավարտում է այս նստաշրջանի իր աշխատանքները. հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերից հետո պատգամավորներն արձակուրդի կանցնեն: ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից:
Հնարավոր է՝ այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները և «արձակուրդ» կգնա: ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի՝ հունիսի 11-ից:
Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մանվել Շահվերդյանը:
Մինչև նիստերի մեկնարկը՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն՝ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաև՝ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։