«Ժողովուրդ». Փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փաստաբանների հանդիպումն ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ այդքան էլ արդյունավետ չի անցել, ու վերջիններս հանդիպումից հետո վստահ են, որ խնդրահարույց օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները: Ուստի, փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու. տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը։
Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետևանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է: Այսինքն՝ փաստաբանական ծառայության գներն էապես կբարձրանան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Պայմանագրի կնքումից ընդամենը 4 օր հետո ուժեղ ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց Ալավերդի քաղաքին
- «Փաստ». Երբ կառավարման համակարգում շփոթ է, դժբախտություններն ու աղետներն անխուսափելի են
- «Ժողովուրդ». Հայաստանի տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրել
- «Հրապարակ». Որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին բացատրել են, միևնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել
- «Փաստ». Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին
- «Ժողովուրդ». ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները և «արձակուրդ» կգնա
- «Հրապարակ». Արմեն Աբազյանը քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու Փաշինյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան