«Ժողովուրդ». Հայաստանի տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու: Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:
Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչև 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, և այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին բացատրել են, միևնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել
- «Փաստ». Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին
- «Ժողովուրդ». ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները և «արձակուրդ» կգնա
- «Հրապարակ». Արմեն Աբազյանը քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու Փաշինյանի առաջարկը