Լոռիում աղետը վկայում է այս մարդկանց միտումնավոր, հանցավոր անտարբերության մասին. Բագրատ Սրբազան
Ալավերդիում ջրհեղեղի հետևանքով ստեղծված աղետը Բագրատ Սրբազանը համարում է այս իշխանությունների կամ միտումնավոր, կամ հանցավոր անտարբերության արդյունք։
«Այս ջրհեղեղը, որ տեղի է ունեցել, որոշ ժամանակ առաջ դրա մասին իմացել են։ Տեղումների, ջրերի քանակն արդի աշխարհում չափելի է։ Այս աղետը վկայում է այդ մարդկանց կամ միտումնավոր, կամ հանցավոր անտարբերության մասին։ Երկուսն էլ հանցանք են, ոչ մի տարբերություն, մեր, ձեր կյանքն է վսըահված իրենց։ Այսօր Ալավերդիում տեղի ունեցավ, վաղը հնարավոր է Երևանում, մյուս օրը՝ Սյունիքում»,-Վանաձորում իր ելույթում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ աղետը հնարավոր է կանխարգելելի չլինի, բայց պետք է լինի կանխատեսելի, հետևանքները մեղմացնելու, չեզոքացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն
- Արսեն Գրիգորյան. Առանց արժանապատվության, պատվի իրավունք չունենք ապրելու
- Սուրեն Պետրոսյան. Այս պայքարն անցել է անդառնալիության կետը
- Գառնիկ Դանիելյան. Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան