S&P. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև նոյեմբեր
S&P Global Ratings միջազգային կենտրոնի վերլուծաբանները, հիմնվելով պաշտոնական հայտարարությունների վրա, հնարավոր են համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև մինչև ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որը կանցկացվի Բաքվում։
Այս մասին գրում է ադրբեջանական Report.az-ը՝ հիշեցնելով, որ COP29-ն անցկացվելու է նոյեմբերին։
Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է բանակցություններ վարել Հայաստանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում.
Խաղաղության պայմանագրի ստորագրման վիճելի կետերից մեկը շարունակում է մնալ սահմանազատման գործընթացը, վերլուծաբանները հիշեցնում են, որ Հայաստանի կառավարությունը ավելի վաղ համաձայնել է Ադրբեջանի պահանջներին ու հանձնել մի քանի գյուղեր։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ին տված հարցազրույցում ասել էր. «Այն, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP 29 համաժողովի վրա, մեծ հնարավորություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ Հայաստանը հանել է իր վետոն COP29-ն ընդունելու Ադրբեջանի հայտի վրայից, իսկ դրա դիմաց Բաքուն համաձայնել է Հայաստանին ընդգրկել կլիմայի գլոբալ համաժողովի գործադիր կոմիտեում։
«Իհարկե, սա մեծ բեկում էր, քանի որ առաջին անգամ ուղղակի շփումների միջոցով կարողացանք հասնել վստահության ամրապնդման այս միջոցառմանը, և դա նաև ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են լուծել իրենց տարաձայնությունները ուղիղ երկկողմ շփումների միջոցով՝ առանց ցանկացած երրորդ կողմի մասնակցության»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ COP 29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյան
- Թուրք լրագրող. Նոյեմբերին Փաշինյանը կմեկնի Բաքու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները