Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
«Հաշտության կառավարությունը պետք է գործի օրակարգային երեք հստակ ուղղություններով, ատաջին՝ պետք է գործի վերկուսակցական սկզբունքով»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց, որ հաշտության կառավարությունը պետք է կազմված լինի բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով, և նվիրումով՝ ներքին հաշտության, արդարության և արդարադատության սկզբունքի վրա։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շատ կարևոր է այսպիսի կառավարության համար գործելու ճշմարտության և արդարաության առաջնորդությամբ՝ մերժելով եսակենտրոնությունը, երեսպաշտությունը, անբարտավանությունը սեփական գերակայությունը, կամ ինքնահավան բացառիկությունը, պատեհապաշտությունը, անպատասխանատվությունը, անհագ իշխանատենչությունը։
«Խնդիրն արտաքին հարաբերություններում իրական խաղաղությունն է՝ առանց հակաների, հայկական օրակարգով։ Երրորդ՝ սահմանված ժամկետներում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում, առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին, ազատ և թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով անխնդիր բոլոր քաղաքական ուժերի համար»,- հայտրարաեց Սրբազնը։
Անդրադառնալով հետագա պայքարին՝ Սրբազան շարժման առաջնորդն ասաց.
«Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարծվել են հրապարակի վրա և դրանց բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Այո՛, այդ մարդը՝ ես եմ, ավելին՝ այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը․ Բագրատ սրբազան
- Մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական, այլ հայկական խաղաղություն. Վարուժան Գեղամյան
- Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան