Իշխանական քարոզիչները մի անտուն մարդու տեսանյութ են տարածում՝ իբր նույնացնելով Սրբազանի հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։
Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ։
Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը և վերջինիս՝ Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող քարոզչական արշավում օգտագործելը։
Կից նկարներում անտուն կարգավիճակում հայտնված անձն է։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում»։
Հարակից հրապարակումներ`
- Սրբազանին հեղինակազրկելու այս ստորաքարշ ձևաչափն անաչառ հետևորդի մոտ զուտ բարկություն է առաջացնում. Գոհար Մելոյան
- Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
- Իրավապահ մարմինների նման վարքագծի պատճառն իրենց անպատժելիությունն է. Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները