ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա։ Այդ մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք, ինչպես նաև Ռուսաստանին հասցեագրված անընդունելի հայտարարություններն ու Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը ոչ բարեկամական քայլ է համարում։
«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի ԶՈՒ կարիքներին օգնություն տրամադրելով և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է»։ Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները համերաշխ են նման հայտարարություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Բուչա քաղաքի վարչակազմը լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի Ուկրաինայի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան սուտ է խոսում․ Ալեն Սիմոնյան
- Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին