Լարված իրավիճակ ԱԺ մոտ
Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, Բագրատ Սրբազանին և երթի մասնակից հազարավոր քաղաքացիներին թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
«Ձախ կողմում կարմիր բերետավոր տղաներն են կանգնած։ Եթե ուզում եք վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ասում եմ ձեզ՝ որ դուք, ոչ էլ որևէ մեկը ինձ չի կարող վախեցնել»,- ասաց Բագրատ Սրբազանը;
«Դուք մի վախեցեք։ Ոչ էլ ձեզանից ենք վախենում, իմացեք»,- ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Մի գոռգռացեք»,- դիմելով նրան՝ ասաց Սրբազանը։
«Դու մի գոռգռա, ասում եմ՝ դու չգոռգռաս, ձեռքերիդ քեզ պահի, չփորձես առաջ գալ»,- ասաց Ա.Հովհաննիսյանը՝ դիմելով Սրբազանին։
Սկսվեց հրմշտոց։
Ոստիկանապետ. «Ձեզ այդպես մի պահեք, մի սրեք»։
Սրբազան. «Բավական է»։
Ոստիկանապետ. «Միտումնավոր սրում ես։ Լարման մի տար»։
Սրբազան. «Դու մի տար, ասա թող հետ գնան, ինչի՞ ես բերել, կանգնեցրել»։
Ոստիկանապետ. «Գնացեք»։
Սրբազան. «Չեմ գնում, սա իմ երկիրն է»։
«Մեր երթն այս պահին ապօրինի կասցեված է, ոստիկանապետն էլ փորձում է բորբոքել, հետո էլ ասել՝ մի հրահրեք։
Կարմիր բերետավորներին ասեք՝ հեռու գնան, կանգնած ծխում են այնտեղ, թող հեռու գնան։ Դա պարզապես հրահրման ակտ է ձեր կողմից։ Եթե դրանով ահ ու սարսափ են տարածում, մեր տղաները չեն վախենում, իհարկե։ Ասեք թող այն կողմ գնան»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Մեկնարկել է Սրբազան պայքարի երթն՝ Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթերով միացան Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան