![](https://panorama.am/news_images/1005/3014087_1/f66656a0169b3a_66656a0169b79.thumb.jpg)
Piper ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ավտոմեքենաների մայրուղու վրա
Մերձմոսկովյան Լիտկարինոյի մերձակայքում գտնվող մայրուղու վրա վթարային վայրէջք է կատարել Piper թեթև ինքնաթիռը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր տնօրինությունից։
«Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում հաղորդագրություն է ստացվել Լիտկարինոյի մերձակայքում գտնվող Տուրաևսկոյե մայրուղու վրա ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին»,-հայտնել են վարչությունից։
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ ավերածություններ չկան։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից, ինքնաթիռում եղել է երեք մարդ, նրանք չեն տուժել։ «Նախնական տեղեկություններով ինքնաթիռը ուսումնամարզական կամ կոմերցիան թռիչք էր կատարում»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռի տեղակայման վայրն է Մյաչկովո օդանավակայանը։
Հարակից հրապարակումներ`
- Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
- Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել հարևան երկրում
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)