Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը
Բագրատ Սրբազանը անգլերենով և ռուսերենով դիմել է միջազգային հանրությանը։
Նրա խոսքով՝ Տավուշից մեկնարկած շարժման պատճառը ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունն է, որը հարցականի տակ է դնում Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։
«Ես դիմում եմ մեր գործընկերներին։ Մենք պահանջում ենք Հայստանում իշախանության փոփոխություն, այն առավել քան արդարացված է, հաշվի առնելով, որ նա կորցրել է իր լեգիտությունը, խախտելով իր նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հիմնված է բացառապես ստի վրա և խախտում է գործընթացների առողջ տրամաբանությունը՝ ոտնահարելով Սահմանադրությունը և օրենքները, ստեղծելով նոր անվտանգային խնդիրներ։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժման ակտիվիստները և մասնակիցները պատրաստ են աշխարհի, բոլոր արտաքին գործընկերների հետ անկեղծ հարաբերություններ վարել, լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի խոսքն ունի իրական արւժեք։
«Մենք չպետք է խզենք դաշնակցային հարաբերությունները, այլ երկխոսության և շահերի համադրման ճանապարհով անընդհատ զարգացնել գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները՝ զուգահեռ խորացնելով համագործակցությունը բոլոր ուղղություններվ, ավելացնելով կողմնակիցների, գործընկերների և ընկերների թիվը։ Մեր կրեդոն ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների իրական պաշտպանությունը»-հայտարարեց նա։
Սրբազանի խոսքով, ներկայիս իշխանությունների կիրառած քաղաքական հետապնդումների և ռեպրեսիանի քաղաքականությունը պետք է արմատախիլ արվի, Հայաստանում չպեքտ է լինեն քաղբանտարկյալներ, այլ պետք է իշխի իսկական ժողովրդավարությունը։
«Մենք սպասում ենք ընթացող գործընթացների վերաբերյալ մեր գործընկերների ադեկվատ արձագանքին։ Հայաստանի ոչ մի բարեկամի համար անհանգստության պատճառ չկա, նա կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր։ Մենք հասկանում ենք մեր բոլոր արտաքին խաղացողների քաղաքական հետաքրքրությունները, բայց մեզ համար ընդունելի չէ արժեքների արհամարմամբ շահերի առաջ մղումը»,- հայտարարեց Սրբազանը, և հավելեց, որ անկախ տարածվող ստից և մանիպուլյացիայից՝ շարժումը լավ է հասկանում խաղաղության գինը և արժեքը, պայքարելու են իսկական խաղաղության համար՝ իսկական, կայուն և երկարաժամկետ։
Հարակից հրապարակումներ`
- Լոռին էլ է դառնալու սահմանապահ, մղձավանջ է. Բագրատ Սրբազան
- Լոռիում աղետը վկայում է այս մարդկանց միտումնավոր, հանցավոր անտարբերության մասին. Բագրատ Սրբազան
- Կիրակի օրը, 18:30-ին Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաք. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան