Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին Բագրատ սրբազանն իր ելույթում նշեց, որ արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղաղացողների հետ գործող իշխանությունների իրադարձային, ոչ թափանցիկ , անվստահելի , անկայուն և մուրացիկ մոտեցումները հանգեցրել են մեր ինքնիշխանության, պետականության և իրավահավասարության կորստին։
«Կեղծ են բոլոր թեզերը, թե այսօր պատերազմ գոյություն չունի և մենք ենք իբրև նպաստելու դրա վերսկսմանը։ Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել, լավագույն դեպքում՝ այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման՝ մեր հայրենիքի, պետության, ինքնության ու արժանապատվության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։ Այն շարունակվում է այս հանցավոր սահմանագծման ու սահմանազատման տեսքով, որտեղ ո՛չ սահմանազատում, ո՛չ էլ՝ սահմանագծում գոյություն չունի։ Այն հարկադրանքի, հողերի հանձնման ներքո շարունակվում է հոգևոր , բարոյական, արժեքային և քաղաքակրթական իմաստով, ստի և կեղծիքի տեսքով, թշնամության և ատելության քարոզով, սոցիալական անարդարության և իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը՝ պետականության ձախողման գնով իշխանության աթոռ պահելն է»,- ասաց սրբազանը։
Նա ևս մեկ անգամ ընդգեծց, որ այս պայքարն ավելին է,քան սոսկ իշխանափոխությունը։
«Այն արժեքների, քաղաքակրթական վերափոխման մասին է, ճշմարտության, հաղթանակների, վերջապես՝ հաշտության և դրա վրա կառուցված օրակարգի մասին է։ Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքին պատերազմի ամենամեծ սպառնալինքն է՝ իր ժողովրդի անպատվության, ստորացման ու նվաստացման գնով։ Այս իմաստով ուզում եմ նշել, որ Հայաստանը չի կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի փոխգործակցության սկզբունքով, հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով՝ կանխատեսելի և վստահելի գործընկեր, հարաբերությունների վերականգնում գործընկեր դաշնակից պետությունների հետ, միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ ու բարեկամներ։ Սակայն, այս ամենի առանցքը, սկզբունքն ու կարմիր գիծը պետք է լինի սեփական հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից և միայն արտաքին շահերի սպասարկումներից»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Այո՛, այդ մարդը՝ ես եմ, ավելին՝ այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը․ Բագրատ սրբազան
- Մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական, այլ հայկական խաղաղություն. Վարուժան Գեղամյան
- Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը․ ԵՊՀ ուսանող
- Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան
- Բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթերով միացան Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան