Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
«Շրջանների մեր քաղաքացիներին, դիմում եմ ձեզ՝ լուծելու այս խնդիրը, վերջնական հասնելու հաղթանակին, հայի և Հայաստանի արժեքն ու պայքարը, հաղթանակած պետք է լինի, այլ ճնապարհ չկա»,- այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով առաջիկա օրերի անելիքներին, նա նշեց․
«Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի»։
Սրբազանը խոսեց անելիքների մասին։
«Քայլ առաջին՝ դիմելով ԱԺ-ին եմ ասում, մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ՝ հունիսի 11-ին, ժամը 18 30-ին՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նրա ներկայացրած երկրորդ քայլով հունիսի 10-ին ԱԺ-ի Խորհուրդը, ժողվորդի որոշմամբ և պահանջով պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։
««Քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզապես պարտավոր են ենթարկվել այդ պահանջին, գործել անձնական խղճով ու համոզմունքով և շարժումն իր ներկայությամբ թույլ չի տալու հերթական հակապետական քայլն անել։ Երրորդ մեր համաժողվորդավարական պահանջի հիման վրա խորհրդարանը համաձայնություն է տալիս գործող կառավարության հարժարական տալու և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»,- հայտարարեց Սրբազանը և հավելեց. «Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը, պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած մեր ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, ժառանգությանը մեր գալիքին ու հաղթանակներին»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական, այլ հայկական խաղաղություն. Վարուժան Գեղամյան
- Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան