Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը․ ԵՊՀ ուսանող
«Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք ավելին, քան թվում է շատերին։ Վերջին հինգ տարիներին մենք շատ բան հասկացանք։ Շատ ժամանակ դժվար էր կոշմնորոշվել՝ փողոց դուրս գալ, մտնել պայքարի մեջ, բայց այսօր մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք հաղթանակի սերունդ ենք և մեր հաղթանակաը պետք է շարունակական լինի։ Մենք համաձայն չենք ապրելու պարտվողի հոգեբանությամբ։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետություն, որպեսզի կառուցեմ իմ ապագան արժանապատիվ երկրում, ստիպված չլինեմ արտագաղթել այլ երկիր»,- Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասաց ԵՊՀ ուսանող Արման Սարգասյանը, որը պայքարի օրերին տուժել է նաև ոստիկանների բռնի գործողություններից։
Սարգսյանն իր խոսքում նաև հիշեցրեց գործող իշխանությունների խոստումները, որոնք ի կատար չեն ածվել։
«Մեզ խոստացել էին փոփոխություն, բայց խաբեցին։ Մեզ խոստացել էին ապագա, սակայն քանդեցին մեր ներկան։ Մեզ խոստացել էին խաղաղություն, սակայն ստացանք 3 տարում 3 պատերազմ։ Մեզ խոստացան բարեկեցիկ երկիր, բայց երկիրը լցրեցին գերեզմանափոսերով, հենց իմ ընկերների գերեզմանափոսերով․․․ Հնարավոր չէ ապրելու ուղղակի սովորական կյանքով»,- ասաց նա։
Ուսանողը շեշտեց, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, նորմալ չէ։
«Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ միացել է պայքարի սկզբից և շատերի պես ենթարկվել բռնության։
«Շատերի պես տեսել եմ ոստիկանական բռնությունը, իսկ դուք այն տեսել եք իմ ճակատին։ Ես չեմ նահանջել, դարձել եմ համառ՝ այս իրականության հետ»,- ասաց Արման Սարգսյանը։
Երիտասարդը հույս հայտնեց, որ բոլորով հնարավոր է փոխել իրականությունը։
«Արարատն իմ սարն է և պիտի լինի իմ երկրի զինաանշանի վրա»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան
- Բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթերով միացան Հանրապետության հրապարակ