Իրանի նախագահական ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին չեն կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Mehr պետական գործակալությունը։
«Մեհր»-ին հասած լուրերի համաձայն, այնպիսի անձինք, ինչպիսիք են Ահմադինեժադը և Լարիջանին, չեն անցել նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքի թեստը»,-ասվում է լուրում:
Գործակալության տվյալներով՝ այս թեկնածուները չեն հաստատվել Իրանի դիտորդական խորհրդի՝ խորհրդարանի բարձրագույն պալատի կողմից, որը վերահսկում է ընտրությունները։
Այսօր ավելի վաղ խորհրդի խոսնակ Հադի Թահան-Նազիֆը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, որ թեկնածուների ստուգումն ավարտվել է։
Իրանական մեկ այլ պետական գործակալությունը՝ Tasnim-ը, թվարկում է վեց քաղաքական գործիչների անունները, որոնք, ըստ այդմ, կընդգրկվեն քվեաթերթիկում.
Մահմուդ Ահմադինեժադի օրոք ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադին,
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդ Սաիդ Ջալիլին,
Խորհրդարանի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը,
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանի,
Մոհամմադ Խաթամիի նախագահության երկրորդ ժամկետում (2001-2005 թթ.)Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար և խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշիկյանը.
Նահատակների և վետերանների հիմնադրամի ղեկավար Ամիր-Հոսեյն Ղազիզադե-Հաշեմի.
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են ավիավթարի ժամանակ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կարող են թույլ չտալ մասնակցել նոր ընտրություններին
- Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին
- Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ուղղաթիռի վթարից մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան