Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան
«Այս մեկ ամսվա մեջ դիմակը վերջնականապես պատռվեց, մարդիկ տեսան, թե ինչ խայտառակությունների է ունակ այս ռեժիմը»,-Հանրապետության հրապարակում ասաց Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հիշեցնելով 5 փաստաբաններով «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներին և նրանց միացած մյուս իրավապաշտպանների աշխատանքը։
Իրավապաշտպանը հայտարարեց, որ մեկ ամսվա ընթացքում Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և մյուսների կողքի ունեն նոր քաղբանտարկյալներ, և հիշեցրեց Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերին, արցախի Վան գյուղի բնակչին, ակտիվիստ Մեսրոպ Եսայանը և մյուսները։
Նա հիշեցրեց որ ԱԳՆ-ի դիմաց բազմաթիվ մարդիկ ծեծի ենթարկվեցին, բայց որևէ ոստիկան դրա համր պատասխանատվության չի ենթարկվում, ինչը խոսում է արդարության բացակայության մասին։
«Երբ տավուշյան շարժումը սկսվեց անվտանգության համար էր, միանշանակ, բայց ինչպես թռչունը մի թևով չի կարող թռչել, այնպես էլ պետության համար միայն անվտանգության թևը բավարար չէ, երկրորդն էլ արդարությունն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը
Նա հայտնեց, որ քաղաքական հայացքների համար սովորական քաղաքացուն տարել են ոստիկանություն և վատ վերաբերվել իր հետ և նշեց, որ այն արել է Արտաշատի ոստիկանությունից Վաչիկ Նիկողոսյանը և դիմելով նրա նմաններին, ասաց, որ շարժման ոչ մի մասնակից անպաշտպան չի մնա։
Հայտնելով. որ խոսքն ուզում է ավարտել դրական նոտայի վրա, Ռուբեն Մելիքյանն ասաց.
««Հինգ իրավապաշտպանների անունից ցանկանում ենք կարմիր բերետ նվիրել ՀՀ ՄԻՊ-ին, նա հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային բոլոր խաղացողները կարձագանքեն այն իրականությանը, որը մենք կստեղծենք. Բագրատ Սրբազան-ՈւՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան