Մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական, այլ հայկական խաղաղություն. Վարուժան Գեղամյան
«Խաղաղություն» բառը Թուրքիան և Ադրբեջանը դարձրել են խայծ, և դրանով մեզնից կորզում են այն ամենը, իրնչ իրենց պետք է ատանց զոհերի, անվճար և ամենատխուրը՝ հենց մեր ձեռքերով»,-հանրապետության հրապարակում հայտարարեց Վարուժան Գեղամյանը։
Նա նկատեց, որ թյուրքերի երազանքների կատարումը հնարավոր է եղել ոչ թե այն պատճառով որ հայերը թույլ են, այլ թուրք-ադրբեջանական երազանքներն իրականություն են միայն այն պատճառով, որ հասարակությունը բավարար չի պայքարում և համաձեյնել է հանձնվել, բայց հրապարակում հավաքվածները չեն հանձնվում։
«Թուրքիայում և Ադրբեջանում նայելով այս պայքարը հասկանում են, որ մենք ոչ միայն կարող ենք հաջողել այս պայքարը, այլև կանգնացնել իրենց հաղթական ընթացքը; Ավելի պարզ բառերով ասած՝ մեր թշնամիներն ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան այս պահին մենք ենք հավատում»,-ասաց թյուրքագետը։
Նա ասաց, որ ցավով է Հանրապետության հրապարակում ասում, որ թշնամին հավատում է Սրբազան շարժման հաջողությանը։
«Թշնամին անհանգստանում է, որովհետև մեր պայքարը կարող է տապալել մեր պետությունը լիարժեք կախման մեջ դնելու իրենց ծրագիրը։ Անհանգստանում են, որ էլ չեն կարողանալու գրչի մեկ հարվածով մեկ օրում գրչի մեկ հարվածով 10 գյուղ ուղղակի գրավել։ Թշնամին անհանգստանում է, որովհետև գիտեն, որ մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական այլ հայակական խաղաղություն»,- հայտարարեց Վարուժան Գեղամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը․ ԵՊՀ ուսանող
- Այս մեկ ամսվա մեջ իշխանության դիմակը վերջնականապես պատռվեց. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան