Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստանին. Քաղաքացիները պատրաստվում են հանրահավաքին
Ազգային ճակատից հայտնում են.
«Երևանի տարբեր հատվածներում արժանապատիվ քաղաքացիները պատրաստվում են երթի դեպի Հանրապետության հրապարակ։
Այս պահին մարդիկ են կուտակվում Մատենադարանի, Հրազդան մարզադաշտի և Սասունցի Դավթի հրապարակում։
Ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի Սրբազան պայքարի Մեծ հանրահավաքը։
Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք փողոց՝ մասնակցելու Ճշմարտության հաղթանակի գործին։ Այսօրվա հանրահավաքով մենք սկսում ենք մեր Շարժման վերջնական փուլը։ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստանին։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»;
Լուսանկարում երկաթուղու կայարանի հարակից հատվածն է՝ 16։30-ին։