Մեկնարկել է Սրբազան պայքարի երթն՝ Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով
Երթով գնում ենք Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով։ Այս մասին Հանրահավաքից հետո հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ մնացածը կհայտարարի ճանապարհին։
Նա նաև ընդգծեց, որ այս պահից է սկսվում 96 ժամը։
Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք նկարներ և տեսանյութեր տեղադրել իրենց սոցիալական էջերում՝ կոչ անելով ծանոթներին դուրս գալ փողոց, միանալ պայքարին։
Իր ելույթում սրբազանը հորդորել էր ներկաներին, որ հենց հիմա, զանգեն իրենց հարազատներին, գործատուներին և ասեն, որ 96 ժամ միայն այս հարցով են զբաղվելու , պատրաստ են լուծել հարցը մեկ անգամ ու ընդմիշտ։
Սրբազանը հորդորեց՝ տեղի չտալ սադրանքներին։
Երթի մեկնարկը ևս տրվոց աղոթքով․ «Տեր, ուղղիր մեր ընթացքը դեպի արդարություն։ Պատրաստիր մեր ոտքերը՝ ընթանալու արդարությանդ ու խաղաղությանդ ճանապարհներով, դեպի քո իսկ օրհնած ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Այո՛, այդ մարդը՝ ես եմ, ավելին՝ այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը․ Բագրատ սրբազան
- Մեր պայքարը բերելու է ոչ թե թյուրքական, այլ հայկական խաղաղություն. Վարուժան Գեղամյան
- Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը․ ԵՊՀ ուսանող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան