Մշակույթի գործիչները կոչ են անում այսօր լինել Հանրապետության հրապարակում
Այսօր Հանրապետության հրապարկում ժամը 18։30-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հրավիրել է հանրահավաք։ Մշակութային գործիչները կոչ են անում քաղաքացիներին այդ ժամին լինել հրապարակում։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան. «Օրհասական պահ է, պետք է վճռական լինենք և միասնական»։
Երգիչ, երգահան ՀՀ վաստակավոր արստիստ Դավիթ Ամալյան. «Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կհավաքվեն այն մարդիկ, ովքեր դեմ են գաղթական դառնալուն կամ Հայաստանը Ադրբեջանին միացնելուն»։
Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյան. «Հունիսի 9-ին սկսվում է սրբազան շարժման վճռական փուլը, և ես լինելու եմ Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից սկսած, միացեք մեզ»։
Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Նուռ. «Այսօր բոլորդ եղեք հրապարակում, քանի որ բոլորս դեմ ենք այն պառակտմանը, որը այսօր տիրում է մեր երկրում, դեմ ենք այն ատելությանը, որն այսօր գրավել է մեր միջավայրը, ազգի մտածելակերպը, չենք ուզում ատել իրար։ Եղեք սրբազան պայքարի երրորդ եզրափակիչ և ամենակարևոր փուլին մասնակից։ Ձեր մասնակցությամբ սրբազան պայքարը կունենա հաջողություն և վերջապես կազատվենք այս չարիքից»։
Մշակույթի գործիչների ուղերձները «Ազգային ճակատ» էջում են հրապարակված։
Հարակից հրապարակումներ`
- Կիրակի օրը, 18:30-ին Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաք. Բագրատ Սրբազան
- Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Վճռական փուլ ենք մտել
- Հունիսի 9-ին, ժամը՝ 18։30-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում․ Բագրատ սրբազան
- Ազդարարում ենք Շարժման երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները