Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Հունիսի 9-ին, ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։
«Պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա...»,-հայտնում է shamshyan.com-ը։
Ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ովքեր ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ և արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները