ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, որ այս պահին Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիային է մասնակացում, պահանջեց բացել ճանապարհը, որ ինքն ու մյուս գործընկերները մտնեն խորհրդարան։
Ոստիկանությունն ի պատասխան նախապայման դրեց՝ մարդիկ պետք է երեք մետր հետ գնան։ Արթուր Սարգսյանը մի քանի անգամ կրկնեց պահանջը, ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը սկսեց բղավել՝ մի գոռա։ Դրանից հետո իրավիճակը խիստ լավեց։
«Ժոովուրդ ջան, ոստիկանները հայտարարեցին, որ իրենք այստեղ են՝ ապահովելու պատգամավորների մուտքը։ Հիմա ես ասում եմ, ուզում եմ մտնել ԱԺ։ Չեն բացում։ Իրենք ապահովում են ՔՊ-ականների ապահով մուտքը, ոչ թե պատգամավորների»,-ասաց Սարգսյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսեց պատգամավորների ու ոստիկանների միջև, ակցիայի մասնակիցները սկսկեցին վանկարկել՝ հայ, Հայաստան, հայրենիք, ու Աստված։
Հարակից հրապարակումներ`
- Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան