Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը՝ սուտը, այլևս չի կրակում․ Ալիսա Գևորգյան
Սպասումը պետք է կերտել միասին, հրաշքների սպասել պետք չէ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացը պահանջում է հետևողական, ծանր, երկար նվիրվածություն , անձնազոհություն, խելք, համառություն և ազնվություն։
«Գալ իլուզիաներով և հրաշքներ սպասել, ես նման մոտեցումներ չունեմ։ Հասկանում եմ, որ սա դժվար գործընթաց է, որովհետև սովորական մարդկանց հետ գործ չունենք, սովորական քաղաքական գործիչների հետ, գործ ունենք բարոյական բոլոր արժեքները ոտնահարած, ընդհանրապես նման արժեքներ չունեցող, ամենաստոր քայլերի ընդունակ հանցագործության ընդունակ ուժի հետ։ Նրանցից ամենավատն եմ սպասում։ Հետևաբար նրանցից դժվար է սպասելիքներ ունենալը, երբ գործ ունես մեծ թվով հանցավոր ուժի հետ»,- ասաց Գևորգյանը։
Ալիսա Գևորգյանի համոզմամբ՝ ոստիկանական ուժերի կողմից ևս պետք է սպասել ճնշումների։
«Երեք-չորս տարի շարունակ այս երկրի ղեկավարը երկիրը ղեկավարում է բացառապես ոստիկանական ուժերի միջոցով։ Նա իր ղեկավարած երկիրը տեսնում է ոստիկանական պատի հետևից, թող ոստիկանությունը չպաշտպանի մեկ օր Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, այդ «կտրիճ » տղաներին, որ ինչ-որ մարդկանց լեզուներ են կտրում, չգիտեմ ինչեր են անում, կտեսնենք թե իրենք որտեղ են հայտնվում նույն օրը։ Բնականաբար իրենք միայն ուժի կիրառմամբ կարող են պահել իրենց իշխանությունը,քանի որ այն ավելին է, ինչ իրենք ունեն։ Չգիտեմ ով, ինչ ակնկալիք ունի այս շարժումից, բայց ես իմ ամենակարևոր ակնկալիքներն արդեն ստացել եմ։ Այս շարժումն արժեքների մասին է, որոնք վեց տարի շարունակ ոտնահարվում են, այն արժեքների մասին է, որոնց համար նաև զոհաբերել եմ ամենաթանկը՝ որդուս, ու վեց տարի նայել եմ,թե ոնց են այդ արժեքները ոտնահարվում»,- ասաց Գևորյանն ու մանրամասնեց․
«Հայրենիք, ճշմարտություն, մարդասիրություն, տարրական ապրումակցում․․․ ։ Երբ քո ազգի կեսը տառապանքի,ցավի մեջ է, դու տարբեր զվարճանքի մեջ չես հայտնվում, երբ հազարավոր սերունդների հողի տակ ես դրել, գոնե զղջման ամոթի մի հատիկ մարդիկ քո աչքի մեջ տեսնում են։ Երբ 120 հազար արցախցու թողնում ես առանց հայրենիքի և հայրենիքը հանձնում ես թշնամուն, գետինը մտնելու փոխարեն,ցինիկաբար հայտարարում ես, թե ինչ դարակազմիկ հարաբերություն ես վարում թուրքերի հետ՝ վերջապես բարեկամություն անելով։ Այսինքն՝ այս տեսակ արժեքների իրականության մեջ ենք ապրում և ամեն օր ոտնահարում են այդ արժեքները։ Այս շարժման միջոցով ես այս արժեքները ստացել եմ։ Սա ավելի բարձր է, քան իշխանափոխությունը։ Խորքային փոփոխություններ են տեղի ունենում,որոնց շնորհիվ Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը՝ սուտը, այլևս չի կրակում։ Նա ինչ սուտ արդեն այսօր ասի , մարդիկ վերլուծելու հնարավորություն են ստանում։ Ամեն օր մարդիկ ստուգում են՝ սուտ էր,թե ՝ոչ։ Չի կրակում Նիկոլ Փաշինյանի երկրորդ զենքը՝ ցինիզմը։ Այսօր ինչ էլ անեն, հեծանիվ քշեն, չի աշխատում։ Նրանք լրահոսում այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասաց Գևորյանը։
Նա կոչ արեց լինել համբերատար և հաղթանական այնպայման կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան